211652_close_icon
views-count1450 դիտում article-date 22:15 07-02-2022

«Բորուսիան» հայտարարեց Զյուլեի տրանսֆերի մասին. վերջինս «Բավարիայից» անվճար կտեղափոխվի

«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: 26-ամյա ֆուտբոլիստը ամռանը իր նոր թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով. նրա պայմանագիրը նախատեսված է չորս տարով:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացին մյունխենյան ակումբի հետ համաձայնության չէր եկել պայմանագիրը երկարաձգելու շուրջ, քանի որ իրեն չէին բավարարել առաջարկված ֆինանսական պայմանները: Կան տեղեկություններ, որ «Բորուսիայում» Զյուլեն կվաստակի տարեկան 10 մլն եվրո. գումար, որը «Բավարիան» չէր ցանկացել վճարել:
 
Նիկլասը «Բավարիայում» անցկացնում է հինգերորդ մրցաշրջանը:

Նմանատիպ նյութեր