Պեկինում հայ մարզիկներն արդեն հունի մեջ են ընկել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Պեկինում հունի մեջ է մտել ձմեռային օլիմպիական մրցաշարը: Բովանդակալից է մարզահանդեսի մասնակիցների առօրյան: Դահուկորդներն արդեն << իշխում են >> մրցուղիներում: Դիտարժան պայքար է ընթանում սահադաշտերում: Իսկ շատերը շարունակում են նախամրցումային նպատակային պարապմունքները:
Լուսանկարներում ներկայացված դրվագները դահուկավազորդ Միքայել Միքայելյանի պայքարի ընթացքին հետևող ՀՀ պատվիրակության անդամներն են ՝ եռագույն դրոշով և ակնթարթներ` Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ պարային զույգի պարապմունքներից:
Ընթերցողներին ասենք, որ դահուկորդների և գեղասահորդների մրցասպարեզները միմյանցից հեռու են ավելի քան 350կմ: