Թուրքիայում հարսանեկան սրահը վերածվել է իսկական մարտադաշտի, կան տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Զաքարիա նահանգի Էրինլեր բնակավայրում տեղի ունեցած հարսանեկան արարողությունը վերածվել է մեծամասշտաբ ծեծկռտուքի։
Ինչպես հայտնում է թուրքական HaberTV-ն, միջադեպը տեղի է ունեցել թանկարժեք զարդերի շուրջ առաջացած վիճաբանության արդյունքում։
Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ միմյանց հասցրած հարվածներից տուժել է 24 մարդ։ Ոստիկանություն է հրավիրվել կռվի մասնակից 40 հոգի, իսկ 1-ը բերման է ենթարկվել։