211652_close_icon
views-count12019 դիտում article-date 16:19 07-02-2022

Փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ին, ես հայտարարում եմ հավաք Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առջև. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 10-ին հավաք է հրավիրում Հայաստանում Եվրոպական միության դեսպանության մոտ։

«Դավիթ Արղամանյանը որոշեց դատավոր Բախշիյանին երկու ամսով կալանավորել…

Հայաստանյան իշխանություններին այլևս հարցեր չունեմ։ Ամեն ինչ պարզ է։ Սակայն հարցեր ունեմ և ասելիք ունեմ Հայաստանում «ժողովրդավարության առաջընթաց» արձանագրողներին։

Այդ նպատակով հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ին, ես հայտարարում եմ հավաք Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առջև։ Այդ մարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց գնահատականների համար», - Facebook-յան իր էջում հայտարարել է Մելիքյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր