46403 դիտում
09:59 05-02-2022
Կասկադյորական ավտովթար՝ Ծաղկաձորում գործող «Աղ ու հաց» ռեստորանի մոտ. 28-ամյա վարորդը՝ ոչ սթափ, BMW-ով կողաշրջվել ու հայտնվել է սելավատարում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Ռաֆիկ Նուբարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում՝ «Աղ ու հաց» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել սելավատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո դարձի են բերել ավտոմեքենան։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության.նա եղել է ոչ սթափ (խմած)։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+