12416 դիտում
19:02 17-08-2015
Կասկադյորական ավտովթար Երևանում. 53-ամյա վարորդը Երազ-ով գլխիվայր շրջվելով` հայտնվել է ապառաժ քարի վրա. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի օղակաձև խաչմերուկում Երևանի բնակիչ, 53-ամյա Մանուկ Վարդանյանը իր վարած Երազ մակնիշի 35 UT 047 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել հողածածկ գոտում գտնվող ապառաժ քարի վրա և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել և քարշակով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+