211652_close_icon
views-count21023 դիտում article-date 19:43 04-02-2022

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Audi-ն ու 2 Opel. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖԵՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Վեգա»-ի դիմաց, բախվել են BMW, Audi և  2 Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, այդ թվում՝ վնասված:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայութւան Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարների աշխատանքը չխոչընդոտելու համար պարեկներ Սուրեն Փաշայանն ու Նարեկ Սուքիասյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում չառաջանա, ինչը նրանց  հաջողվել է:

Պարեկային ծառայությունը պարզում է  վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝   Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր