211652_close_icon
views-count23480 դիտում article-date 10:29 03-02-2022

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը, վերջիններս հայտնվել են գազալցակայանի տարածքում, BMW-ն գլխիվայր շրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են 26-ամյա  Արմեն Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 44-ամյա Հայկ Պռազյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել գազալցակայանի տարածքում՝ BMW-ն էլ գլխիվայր շրջվել է։ 

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Վարորդներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր