211652_close_icon
views-count46635 դիտում article-date 17:47 02-02-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են հարսանեկան արարողության մեկնող UAZ-ն ու Mercedes-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են. Ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի  մարզի բնակիչներ,  25-ամյա  Անդրանիկ Մուրադյանի վարած UAZ մակնիշի և  37-ամյա Մուշեղ Միրանյանի վարած  Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հեթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներից մեկը հիվանդանոց  է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով:

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել  մի քանի գյուղերը սնուցող գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք:

Օպերատիվ են գործել «Գազպրոմ  Արմենիա» Արարատի մարզի Վեդու ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են գազի արտահոսքը և  ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գազախողովակը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի գյուղերում վերականգնվի գազամատակարարումը:

 Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի ենթարկվածները հարսանքավորներ էին, ովքեր մեկնում էին արարողությանը մասնակցելու:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետը:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր