211652_close_icon
views-count14471 դիտում article-date 09:37 02-02-2022

Թուրքիան միացել է ուկրաինական «խաղին». «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինայի շուրջ լարվածության աճին զուգահեռ համաշխարհային հանրությունը քննարկում է, թե Ռուսաստանի դեմ իրականացվող արշավում որ պետությունները կկանգնեն Կիեւի կողքին, ինչպիսին կլինի նրանց օգնությունը, միաժամանակ դիտարկվում է նաեւ այն հարցը, թե այդ պետություններն ինչպիսի փոխհարաբերությունների մեջ են պաշտոնական Մոսկվայի հետ: Նման քննարկումներում սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչներ այն համոզումն ունեն, որ Անկարան միանշանակ կկանգնի Ուկրաինայի կողքին, չնայած Ռուսաստանի հետ ունեցած ջերմ հարաբերություններին:

Թեմային անդրադարձել է նաեւ լեհական «Wirtualna Polska»-ն՝ նշելով, որ Թուրքիան ձգտում է միջնորդի դեր կատարել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ եւ հաջող բանակցող դառնալու հնարավորություն ունի, որովհետեւ իրատեսորեն է հավասարակշռվում Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ: Հոդվածագիր Մարչին Մարկովսկին գրում է, որ Անկարան միեւնույն ժամանակ կպաշտպանի տարածաշրջանում իր հետաքրքրությունները՝ չմոռանալով Ռուսաստանից գազի գնման եւ բազմաթիվ զբոսաշրջիկների մասին:

«Ուկրաինայի վրա հարձակումը ոչ խելամիտ քայլ կլինի, սակայն եթե Ռուսաստանը գնա դրան, Թուրքիան կանի ամեն բան, ինչ պահանջվում է իրենից՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրից»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մոսկվայի ու Անկարայի միջեւ ոչ հասարակ հարաբերությունները դարձել են Արեւելակենտրոնական Եվրոպայի անվտանգության ճարտարապետության առանցքային տարր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր