2038 դիտում
09:01 02-02-2022
Լուծարված կուսակցությունների գույքը կփոխանցվի կառավարությանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի փաթեթով: Փաթեթը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է փետրվարի 4-ին: Այժմ գործող կարգավորումներով պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Ստացվում է, որ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը չի կարող փաստացի փոխանցվել պետական բյուջե, քանի որ պետական բյուջեն ձեւավորվում է բացառապես դրամական միջոցներից:
Միաժամանակ այլ գույքը չի կարող ամրակցվել որեւէ մարմնի, քանի որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներով հստակ ձեւակերպված է, որ համապատասխան դեպքում գույքը փոխանցվում է պետական բյուջե: Հիմնավորման համաձայն՝ խնդիր է ծագում դրամական միջոց չհանդիսացող գույքը համապատասխան մարմնին ամրակցելու հետ կապված, եւ առաջանում է ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի անհրաժեշտությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1272 դիտում
10:27 23-01-2015
Արմեն Գևորգյանի աշխատասենյակի գույքը կփոխանցվի ՀՀ Կառավարության աշխատակազմին. Ժողովուրդ
20150 դիտում
08:36 02-02-2018
ԱԱԾ-ի օպեր, «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի խորհրդական, ապա լուծարված վարչության պետ. «Հայկական ժամանակ»
766 դիտում
13:33 10-01-2024
Սամվել Շահրամանյանի հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ Արցախը լուծարված չէ․ Դավիթ Գալստյան
Այս բաժնից
478 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
442 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»