211652_close_icon
views-count153688 դիտում article-date 17:08 31-01-2022

Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանության հետքերով.արդյո՞ք «նորին մեծություն» Գագիկ Ջհանգիրյանն ու Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը Գռզոն են «օրհնությունն» տվել Հակոբ Սիմոնյանին ազատություն պարգեւելու սուրբ գործին. Newsmedia.am

Newsmedia.am-ը գրում է. Այլեւս հայտնի է, որ օրերս կալանքից ազատվեց հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝նույն հանրահայտ Տույի սպանության գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի որդին՝ Հակոբ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի գիշերը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տան բակում հնչած փոխհրաձգությունների հետևանքով տեղում սպանվել էին հայտնի քրեական հեղինակություն 43-ամյա Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, 37-ամյա Արայիկ Խաչատրյանը, 38-ամյա Արթուր Բորյանն ու 61-ամյա նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, ով գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում։
Թե ինչն էր եղել դեպքի պատճառը, մինչ օրս ամենատարբեր շրջանակներում շարունակվում են հունցվել ու քննարկվել ամենատարբեր վարկածներն ու սցենարները, չնայած նրան որ նախաքննական մարմինը հստակ տվյալներ ունի ինչու, եւ ինչպես են հնչել կրակոցները:

Բայց այս ամենով հանդերձ, երբ հանրության լայն շերտերին անգամ այլեւս հասանելի են բազում Տեսանյութեր, փաստական տվյալներ, թե ովքեր են ըստ էության եղել հայտնի քրեական հեղինակությանն ու նրա մերձավոր շրջապատին սպանողները, արի ու տես որ «մուրճի մի հարվածով» ազատության մեջ է հայտնվում ոչ ավել, ոչ պակաս այդ սպանությանն անմիջական եւ առանցքային դերակատարություն ունեցող հանցագործը՝ նույն ինքը Հակոբ Սիմոնյանը, ով սպանության «օպերացիայի» ողջ ընթացքում (Տեսանյութերից պարզ է դառնում) զենք-զինամթերքի գլխավոր մատակարարն էր…

Եւ հիմա պետք է պարզել, հասկանալ թե իրականում որտեղ է «թաղված շան գլուխը», հասկանալ է պետք. թե ո՞ր հովերով, սարերի ո՞ր օրենքով էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը վեթթինգներից բարձրաձայնող Հայաստանում խմբակային սպանության գործով կալանավորվածին ազատ արձակում` ապտակ հասցնելով օրվա իշխանությանն ու արդարադատության համակարգին հատկապես:

Ուստի այս համատեքստում չէր խանգարի պատկան կառույցներին ստուգելու, թե որքանո՞վ են ճիշտ (դասականի ասած՝ օդում կախված այն լուրերն ու խոսակցություններնայն մասին) որ այս ընթացքում Հակոբ Սիմոնյանին ազատություն պարգեւելու սուրբ գործին իրենց « օրհնությունն» են տվել «նորին մեծություն» Գագիկ Ջհանգիրյանն ու գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը հանրահռչակ Գռզոն, ովքեր (ըստ նույն լուրերի)ասում են որ բոլոր ժամանակներում ջերմագին հարաբերություններ են ունեցել Սիմոնյանների հետ:
Չմոռանանք ուշադրություն դարձնելու նաեւ այն խոսակցություններին, համաձայն որի Սիմոնյանների ընտանիքը ի դեմս սպանված նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի, դեռ հնուց սերտաճած են եղել իրավապահների եւ մասնավորապես այսպես ասած դատախազական «կռուգների» ու «ամենաարդար» դատավորների հետ:

Թեեւ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատական այս ֆարսը՝ այն է Սիմոնյանի որդուն ազատ արձակելու խայտառակ այս իրավական գործընթացը չվերանայելու, նախաքննության ողջ ընթացքը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չիրականացնելու եւ աղմկահարույց այս սպանության գործով անցնող հանցագործին արդարադատության հետ արժանավույնս չառերեսելու դեպքում, ասում են որ ջրի երես են դուրս գալու բավականին ուշագրավ դրվագներ եւ էջեր, թե հեքիաթասացության ժանրի որ կանոններով է փորձ արվել «կարկատան» անելու վերնոշյալ քր. գործը:

Եւ միայն այդ դեպքում պարզ կդառնա, թե կոնկրետ ուժային ո՞ր օղակի ուղղությամբ կլինեն հստակ հարցադրումներն ու շեշտադրումները: Այն որ աղմկահարույց այս սպանության գործի շուրջ «օղակը» գնալով սեղմվում է, կարծում եմ ցանկացած մեկի համար պարզից էլ պարզ է, քանզի առանցքային հանցագործներից մեկը այլեւս թավիշ կտրած Հայաստանում չէր վայելի ազատության շունչը:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր