211652_close_icon
views-count2543 դիտում article-date 19:37 30-01-2022

Նադալը 5,5 ժամ տևած թրիլերում հաղթեց Մեդվեդևին և նվաճեց «Ավստրիալիա Օփենը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձավ Australian Open-ի այս տարվա հաղթողը՝ եզրափակչում շատ համառ պայքարում առավելության հասնելով ռուս Դանիլ Մեդվեդևի նկատմամբ։ Ի դեպ, առաջին երկու սեթում Նադալը պարտվում էր, բայց կարողացավ անհավանական քամբեքի հեղինակ դառնալ։ Արդյունքում, 35-ամյա Նադալը 5 ժամ 28 րոպեում 2:6, 6:7 (5:7), 6:4, 6:4, 7:5 հաղթեց Մեդվեդևին։

Մինչ այս Նադալը միայն մեկ անգամ էր հաղթել Մելբուրնում՝ 2009 թվականին։

Այս հաղթանակի շնորհիվ Նադալը Մեծ սաղավարտի մրցումներում տարած հաղթանակների քանակով նոր ռեկորդ սահմանեց։ Իսպանացին դարձավ առաջին թենիսիստը, որը 21 անգամ դարձել է Մեծ սաղավարտի մրցումների հաղթող։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր