Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է հիմա մտածեն հեռանալու մասին. ԱՄՆ դեսպանատուն
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայրենակիցներին առաջարկել է երկրից տարհանման ուղիներ, հայտնում է ԱՄՆ դեսպանատան կայքը։ Հաղորդվում է Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի տարածքով մեկնելու հնարավորության մասին, գրում է Tert.am-ը։
«Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկանխատեսելի՝ կապված ռուսական ռազմական գործողությունների սպառնալիքների ավելացման հետ և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է հիմա մտածեն հեռանալու մասին։ Տեսեք տեղեկատվություն այն մասին, թե ինչ կարող է և ինչ չի կարող անել Պետդեպարտամենտը ճգնաժամի ժամանակ»,- նշում են դեսպանատանը։
Դրանում ասվում է նաև, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աշխատանքը։ Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ ամերիկացիների համար հասանելի են կոմերցիոն թռիչքներ Ուկրաինայի միջազգային օդանավակայաններից։
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։