211652_close_icon
views-count19270 դիտում article-date 23:27 29-01-2022

Եթե անձը չգիտի, որ ինքը վարակակիր է, այդ դեպքում ինչպես վարվել. Մնացական Բիչախչյան

Քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն կորոնավիրուսով վարակելու համար:

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այս հանցակազմի օբյեկտիվ կողմը մի հատ կնկարագրեք հասկանամ, այսինքն արարքը ինչպես է դրսևորվելու ու ինչպես ենք ապացուցելու կոնկրետ այդ անձն է վարակել, թե այլ անձ:

Եթե դիտավորյալ մեղքի ձևով է, պետք է իմանա, որ հիվանդ է, գնա մի մետրից հազա կամ փռշտա՞: Բայց կարող է այդ անձից չի վարակվում, ուրիշից է վարակվում: Կամ օրինակ, եթե անձը չգիտի, որ ինքը վարակակիր է, այդ դեպքում ինչպես վարվել: Հարցեր, հարցեր..»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր