211652_close_icon
views-count57154 դիտում article-date 20:46 29-01-2022

Ավտովթար Սյունիքի մարզում. Կապանում բախվել են Ford Fokus-ն ու Volkswagen Golf-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
 
Ժամը 19:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց, բախվել են Կապանի բնակիչներ, 21-ամյա Մուշեղ Լաչինյանի վարած Volkswagen Golf մակնիշի և 37-ամյա Աննա Օհանջանյանի վարած Ford Fokus մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր