211652_close_icon
views-count41372 դիտում article-date 10:45 11-04-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Vento-ն ու Volkswagen Touran-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Նոր Գեղիի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento մակնիշի 34 TM 680 համարանիշի և Volkswagen Touran մակնիշի 23 ՕՍ 297 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր