2766 դիտում
10:56 26-01-2022
Հայաստանում դեֆոլտի բարձր ռիսկ դեռևս չկա․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2022 թ. աշխարհի ամենաաղքատ երկրները ստիպված կլինեն կտրուկ ավելացնել վարկատուներին վճարումները, ինչը մեծացնում է դեֆոլտի առաջացման ռիսկը։ Այս մասին «խոսել» է Համաշխարհային բանկը։ Բանկի փորձագետները հայտնել են, որ աշխարհն այժմ պարտքային ճգնաժամի շեմին է, քանի որ համավարակի ժամանակ խոցելի երկրները գումարներ են վերցրել կապիտալի շուկաներից՝ միջազգային կազմակերպություններից գումար վերցնելու փոխարեն։
Հայաստանին սպառնո՞ւմ է դեֆոլտի վտանգը, ինչքանո՞վ է, ընդհանրապես, հավանական ռիսկը։ Վերջերս տնտեսական ոլորտի շատ մասնակիցների հետ ենք խոսել այս թեմայի շուրջ։ Կա մտահոգություն։ Իսկ չմտահոգվող կողմը հղում է անում դարձյալ նույն Համաշխարհային բանկին՝ մեջբերելով այն փաստը, թե 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանը դուրս է մնացել GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմից հենց այն պատճառով, որ համարվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր։ Փորձենք, սակայն, խնդրին խորքային՝ մասնագիտական տեսանկյունից մոտենալ՝ հասկանալու համար մեր երկրի մասով դեֆոլտի ռիսկը եւ հնարավոր այն քայլերը, որոնք թույլ կտան խուսափել այդ ռիսկից։
Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում բացատրեց, որ խնդրո առարկայի շուրջ հայաստանյան իրավիճակը հասկանալու համար նախ պետք է հստակ պատկերացնել, թե ինչ է կատարվում աշխարհում։
Կարեն Սարգսյանը մանրամասն վերլուծել է նաեւ նշված ժամանակահատվածում կառավարության պարտքի գծով վճարված ներքին ու արտաքին տոկոսավճարները, ընդհանրապես՝ պարտքի կառուցվածքը, ժամկետները Համարում է, որ «ներկա դրությամբ Հայաստանում դեռեւս առկա չեն դեֆոլտի հետ կապված բարձր ռիսկեր՝ հաշվի առնելով հենց նաեւ պետական պարտքի երկարաժամկետ բնույթը, որը կազմում է միջին հաշվով 9 տարի»։
Սակայն, ըստ մեր բանախոսի, մյուս կողմից՝ տնտեսությունը հետճգնաժամային փուլում վերականգնելու եւ 44-օրյա պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար ակնհայտորեն դեռ մեծ ֆինանսական ներարկումներ են պահանջվում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է պետական պարտքի հետագա աճին։ Սակայն պետական պարտքի ծավալի աճին զուգընթաց, Հայաստանում պետք է ապահովվի նաեւ տնտեսության կառուցվածքի էական փոփոխություն եւ վերջինիս ներառականության աճ, խթանվեն ներդրումների ներհոսքերը, ինչի շնորհիվ պարտքի մարումները կիրականացվեն տնտեսության մեջ ձեւավորված հավելյալ արդյունքի, այլ ոչ նոր պարտքերի ներգրավման հաշվին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
10900 դիտում
22:56 22-02-2021
Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին․ Միքայել Մինասյանը տեսանյութ է հրապարակել
1093 դիտում
17:57 05-12-2023
Սուրբծննդյան տոներին ԵՄ-ում ահաբեկչությունների բարձր ռիսկ կա. Եվրահանձնաժողովի նախազգուշացումը
1830 դիտում
10:09 23-12-2016
Վարկային տենդ․ Ֆինանսների նախարարը բացառում է, որ Հայաստանը կընկնի դեֆոլտի մեջ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1240 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»