Միացյալ Նահանգները Ուկրաինային Javelin հակատանկային համալիրներ է մատակարարել
Միացյալ Նահանգները Ուկրաինային 300 միավոր Javelin հակատանկային հրթիռային համալիր է մատակարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ»-ի հաղորդագրությունը, այդ մասին հայտնել է ամերիկյան FoxNews լրատվական հեռուստաալիքը՝ եթերում ցուցադրելով զինամթերքի բեռնաթափման կադրերը:
Ավելի վաղ Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երկիր է հասել ամերիկյան ռազմական օգնության նոր խմբաքանակը, որ «պաշտպանական նշանակության ժամանակակից սարքավորումներ և զինամթերք»: