ԱՄՆ ԱԱԽ-ն նախագահ Թրամփին խորհուրդ է տվել Javelin հակատանկային համալիրներ գնելու համար Ուկրաինային գումար հատկացնել
ԱՄՆ-ի ազգային անվտագության խորհուրդը խորհուրդ է տվել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինային 47 մլն դոլար հատկացնել, որպեսզի վերջինը կարողանա ձեռք բերել Javelin հակատանկային համակարգեր, հաղորդում է lenta.ru-ն։
Սպիտակ Տանը հայտարարել են, որ դա արվում է՝ զսպելու համար ռուսամետ անջատողականների ագրեսիան, ABC News-ին տված հարցազրույցում ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը։
Առաջին հերթին, որոշումը պետք է Հաստատվի Կոնգրեսի կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի 2018 թվականի պաշտպանական պետբյուջեի համար հակացվելու է 4.6 մլրդ դոլար, որից 350 մլն դոլարն ուղղվելու է Ուկրաինայի ռազմական աջակցությանը։