Թրամփի վարչակազմը որոշել է Ուկրաինային մատակարարել Javelin հակատանկային հրթիռներ
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը հավանության է արժանացրել Ուկրաինային Javelin հակատանկային հրթիռներ մատակարարելու նախաձեռնությունը։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Ավելի վաղ ABC News հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը գնում է 47 մլն դոլարանոց գործարքի մասին։
Պաշտոնական հաստատումից հետո փաստաթուղթը կուղարկվի Կոնգրես, որտեղ էլ պետք է 1-ամսյա ժամկետում այն քննարկվի և փոխանցվի Պետդեպին՝ հավանության արժանացնելու համար։
Այսպիսով, Ուկրաինան կստանա 210 հակատանկային հրթիռ և 35 համակարգ։