Պաշտոնական. Կրիստիան Էրիկսենը տեղափոխվեց «Ինտեր»
«Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը դարձավ Միլանի «Ինտերի» խաղացող:
27-ամյա դանիացու հետ կնքվել է պայմանագիր՝ մինչև 2024թ. հունիսի 30-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբները Էրիկսենի տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել. այն կազմել է 20 մլն եվրո, որից 2 միլիոնը փոխանցվելու է «Այաքսին»:
«Ինտերում» Էրիկսենի աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո: Այդ ցուցանիշով Իտալիայի առաջնությունում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում նա միայն Կրիշտիանու Ռոնալդուին է զիջում: