Մոուրինյո. Եթե հաշիվը լիներ 5:0, մարդիկ կանջատեին հեռուստացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ա Սերիայի 23-րդ տուրում «Էմպոլիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:2) խոսել է խաղի մասին:
Առաջին խաղակեսից հետո հռոմեացիները 4-0 հաշվով առջևում եին, իսկ հետո նախաձեռնությունը զիջեցին մրցակցին ու երկու գնդակ բաց թողեցին, հայտնում է Armsport.am-ը:
«Մենք գիտեինք, որ «Լացիոն» և «Ատալանտան» ոչ-ոքի են խաղացել, որ «Ֆիորենտինան» միավորներ է կորցրել, ուստի կարևոր էր հաղթել:
Երկրորդ խաղակեսը զուր չէիք դիտել։ Եթե մենք 5-0 հաշվով առջևում լինեինք, մարդիկ կանջատեին իրենց հեռուստացույցները, ուստի մենք լսարանը բարձր պահեցինք և թույլ չտվեցինք նրանց հեռանալ էկրաններից:
Շնորհավորում եմ իմ թիմին, շնորհավորում եմ «Էմպոլիին» այն բանի համար, որ ֆուտբոլիստները ուշքի եկան ու հավատացին հաջողությանը՝ չնայած ընդմիջմանը 0:4 հաշվով զիջում էին»,- ասել է Մոուրինյոն Tuttosport -ին։