211652_close_icon
views-count6043 դիտում article-date 15:44 26-03-2016

Ժերար Պիկե. Երբ Ռամոսը գոլ խփեց, ես հեռուստացույցը ջարդեցի. տեսանյութ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն` «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ մասնակցելով հեռուստաշոուի, խոսել է «Ռեալի» հետ իր հարաբերությունների մասին. «Հիշում եմ, թե ինչպես «Բարսայի» կազմում իմ առաջին մրցաշրջանում գրավեցի Կասիլյասի դարպասն ու մենք հաղթեցինք 6:2 հաշվով: Իսկ երբ «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգայում, ինձ համար, իհարկե, տհաճ էր: Ես եզրափակիչը դիտում էի Լոս-Անջելեսում և Ռամոսի գոլից հետո ջարդեցի հեռուստացույցը: Ինչ վերաբերում է Իսպանիայի հավաքականին, ապա ես ասյտեղ եմ լինելու, քանի դեռ գլուխս և ոտքերս լավ են աշխատում:Ես միշտ ցանկանում եմ խաղալ հավաքականի կազմում», ասել է Պիկեն: Հիշեցնենք, որ 2013/2014 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում Ռամոսը վերջին րոպեին գրավեց «Ատլետիկոյի» դարպասն ու հավասարեցրեց հաշիվը` 1:1: Իսկ լրացուցիչ ժամանակում «Ռեալը» ևս 3 անգամ գոլ խփեց և հաղթեց 4:1 հաշվով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր