152390 դիտում
12:44 24-01-2022
Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնց թիվն անցնում է 2 հազարը, փակել են ճանապարհը. նրանք ասում են՝ «Մեր հայկական Շվեյցարիան մի վերածեք գժանոցի».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները՝ ահել, ջահել, մեր ու մանուկ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի խոշորացման մասին իրենց որոշումը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մենք դեմ ենք, որպեսզի մեր գյուղերը խոշորացված ցուցակի տակ ընկնեն ու միանան Սևանին: Մենք մեր գյուղապետերով ուս-ուսի տված ծաղկացրել ենք ու շարունակելու ենք ծաղկացնել մեր գյուղերը ու իզուր չի, որ տուրիստներ են գալիս մեր գյուղեր ու ասում են՝ այ մարդ, «մինի Շվեյցարիայում» ասես լինենք, ճանապարհներն ասֆալտապատած, մայթերը կարգի բերված, ցանկացած փողոցում արտաքին լուսավորության հարցը լուծված, աղբահանությունը կատարվում է ժամանակին:
Մարդիկ էն աստիճան են իրար վստահում, որ ասես կոմունիզմը դեռ էս գյուղից դուրս չի եկել:
Իրենց տան բանալիները սովետի տարիների նման թողնում են դռան վրա ամրացված կախիչին: էս գյուղերն էն գյուղերն են, որ կարելի է ասել՝ մեկը բոլորի համար, բոլորը՝մեկի ու դա շնորհիվ գյուղացիների ու մեր գյուղապետերի: Թե չէ, եթե մեր գյուղերը միանան Սևանին, տարի էլ չլրացած՝ սաղս դառնալու ենք Սևանի հոգեբուժարանի կլիենտ:
Չգիտես, որ մի ծակ պռոֆեսորի գլխով է անցել, որ նման որոշում է կայացրել: Միևնույն է, մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի մեր գյուղերը մնան նախկինի նման, թե չէ ինչ է նշանակում՝ տեղեկանքի, հազար ու մի հարցի համար մենք պետք է մի քանի կիլոմետր անցնենք, թե հասնենք Սևան:
Դա հարցի լուծում չի, մենք պահանջում ենք, որպեսզի խնդիրը հրատապ լուծեն, հակառակ դեպքում՝ պատրաստ ենք գիշերն էլ ճանապարհը փակենք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի փակման հետևանքով խցանումը արդեն հասնում է 1- 1,5 կիլոմետրի: Այս պահին գյուղացիների հետ բանակցում են ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ոստիկանության Սևանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանը:
Տեղում ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+