211652_close_icon

Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս բնակչության 41,5 %-ը

views-count1315 դիտում article-date 23:22 21-01-2022
Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս բնակչության 41,5 տոկոսը։ Առաջին դեղաչափը ստացել է 73 հազար, երկրորդը՝ 58838 բնակիչ։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը Գյումրու պոլիկլինիկաների տնօրենների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ազգաբնակչության պատվաստումային ընդգրկվածությանն ու ցուցանիշներին՝ կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակի առավել ինտենսիվ աշխատանքը։

Մարզում ընթացքի մեջ է նաև COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու գործընթացը։

Նմանատիպ նյութեր