1221 դիտում
13:12 19-01-2022
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փոխվել է քաղաքացու հաշմանդամության խումբը
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր նկատմամբ սահմանված հաշմանդամության խմբի փոփոխման հարցով։
Նա դիմումով տեղեկացրել է, որ բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել իր առողջական վիճակին վերաբերող տվյալները, ինչի պատճառով իր նկատմամբ նախկինում սահմանված հաշմանդամության 2-րդ խումբը փոփոխվել է 3-րդ խմբով՝ առանց բավարար հիմնավորում ներկայացնելու:
Դիմումի քննարկման շրջանակում գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմնին՝ ներկայացնելով լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հանգամանքները և տեղեկությունները:
Բողոք ներկայացրած անձի նկատմամբ իրականացվել է վերափորձաքննություն: Արդյունքում քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երկրորդ խումբ:
Հանրային կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
971 դիտում
12:11 31-08-2020
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի հաշմանդամության խումբը
1957 դիտում
14:15 22-11-2017
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը
968 դիտում
15:53 26-10-2021
Դատապարտյալի նկատմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սահմանվել է հաշմանդամության կարգավիճակ
Այս բաժնից
538 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
634 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է