18980 դիտում
11:16 19-01-2022
Խոշոր ավտովթար Երևանում. 24-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Էդգար Ս.-ն Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 6/4 հասցեի դիմացի հատվածում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է՝ մասմաբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի կրտսեր պարեկներ Իլյա Սարգսյանն ու Գիքի Պողոսյանը, մինչև ժամանեցին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարները:
Վերջիններս դարձի են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել այն, ապա փակել գազաբալոնի փականը:
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1870 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)