81508 դիտում
11:18 14-01-2022
Արտակարգ դեպք Լոռու մարզում. քարաթափման հետևանքով հսկայական քարերը թափվել են ճանապարհով երթևեկող Opel-ի վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գևորգ Ռամազյանը Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ընթանալիս է եղել, երբ հսկայական քարաբեկորները քարաթափման հետևանքով ընկել են ավտոմեքենայի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարաթափման հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Պավլիկ Մանուկյանը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Վ. Տիրացվյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+