211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից հսկայական քարերը թափվել ու հայտնվել են հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին՝ երթևեկելի գոտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2095 դիտում article-date 16:20 11-02-2026
Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից քարերը թափվել ու հայտնվել են հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին՝ երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել պարեկները՝ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկ Սերոբ Չրաղյանն ու կրտսեր պարեկ Արման Հակոբյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն պարեկները տեղեկատվություն են ստացել, որ քարաթափման հետևանքով մի քաղաքացու ավտոմեքենա է վնասվել։ Այս պահին պարեկները պարզում են այդ տեղեկատվությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժայռաբեկորները ճանապարհի ավելի բանուկ երթևեկելի գոտում չեն հայտնվել, քանի որ տարիներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի միջամտության և գործողությունների արդյունքում այդ վտանգավոր ժայռաբեկորներին ամրացվեցին հատուկ երկաթե պաշտպանիչ ցանցեր ու հենց այդ ցանցերն են, որ այսօր կանխել են ժայռաբեկորների հայտնվելը երթևեկելի գոտում, հակառակ դեպքում տեղի կունենային վթարներ, գուցե նաև ողբերգական ելքով։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր