1490 դիտում
21:58 13-01-2022
Հայաստանում նշվել է Հնդկաստանի Երիտասարդության ազգային օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երիտասարդության ազգային օրը, որը նաև հայտնի է որպես Վիվեկանանդա Ջայանտի, Հնդկաստանում նշվում է Սվամի Վիվեկանանդայի ծննդյան օրը՝ հունվարի 12-ին:
1984 թվականին Հնդկաստանի կառավարությունն այս օրը հռչակեց որպես Երիտասարդության ազգային օր։ 1985 թվականից ի վեր ամեն տարի միջոցառումը նշվում է մեծ շուքով։
Սվամի Վիվեկանանդան հնդիկ հումանիստ մտածող, կրոնական բարենորոգիչ ու հասարակական գործիչ էր։ 19-րդ դարի վերջին արևմտյան աշխարհին ծանոթացրեց հնդկական վեդանտայի և յոգայի հետ։ Նա այն առանցքային գործիչներից էր, ում ջանքերի շնորհիվ հինդուիզմը համաշխարհային կրոնի կարգավիճակ ստացավ:
Սույն թվականի հունվարի 12-ին «Հայ-Հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ, երիտասարդության ազգային օրը տոնեց Երևանում՝ Հնդկական մշակութային կենտրոնում։ Ծրագրին ներկա էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը, փոխդեսպան Տեջաս Պագարը, դեսպանատան աշխատակիցներ, հայ և հնդիկ ուսանողներ, ինչպես նաև հնդկական մշակույթի սիրահարներ։
Ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր Սվամի Վիվեկանանդայի կյանքի և գործունեության մասին, անցկացվեց ակտիվ քննարկում հնդկական կրոնափիլիսոփայական համակարգի շուրջ։
Սվամի Վիվեկանանդայի ուսմունքի, ազգային մտածողության, համաշխարհային եղբայրակցության և հանդուրժողականության գաղափարների շուրջ խոսեցին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը և «Հայ-Հնդկական բարեկամություն» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ Ռանանջայ Անանդը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
11:52 11-11-2016
Գյումրիում նույնպես նշվել է Երիտասարդության համաշխարհային օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1733 դիտում
13:38 29-01-2019
Հնդկաստանի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3644 դիտում
20:30 17-08-2017
Նշվել է Հայաստանի ազգային օրը AstanaEXPO-2017 ցուցահանդեսում . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
406 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
637 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
469 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար