211652_close_icon
views-count2472 դիտում article-date 17:48 13-01-2022

Լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար տուգանվել է կառուցապատողը

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինն ուսումնասիրություն է կատարել Երևանի Արին-Բերդի փողոց, 7 հասցեում ավարտված շինարարական օբյեկտի՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում են Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կառուցապատող Ն. Մ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներն իրականացրել է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով։ Դրանով խախտվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի այն պահանջը, ըստ որի՝ շինարարության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է (բացառությամբ շինթույլտվություն չպահանջող աշխատանքների)։ Համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը (հոդված 1577 ) սահմանել է պատասխանատվություն։

 Տեսչական մարմինն ուսումնասիրությամբ պարզել է նաև, որ կառուցապատող Ն․Մ․-ի կողմից շինարարական աշխատանքների ընթացքում չի ապահովվել շինարարության որակի տեխնիկական հսկողությունը։ Դրանով խախտվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի 28․04․1998թ․ «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» թիվ 44 հրամանի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով  տեխնիկական հսկողություն կազմակերպելու պահանջը։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, հիմք ընդունելով վարչական գործում առկա ապացույցները և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով  և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ կառուցապատող Ն․Մ.-ին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300 հազար ՀՀ դրամ գումարի չափով:

Նմանատիպ նյութեր