2117 դիտում
11:53 18-04-2019
«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է սահմանափակել լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդները
ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Նախագիծն այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ ԱԺ նիստում ներկայացրեց հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
Նշեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է վերջերս կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ծավալվող ակտիվ գործունեության կապակցությամբ, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդության ծառայություններ, այսպես ասած՝ վարկ ստանալու օգնություն և նշված առաջարկներն ակտիվորեն գովազդվում են սոցցանցերում, ինչպես նաև փողոցում:
«Պարզել ենք նաև, որ այդ անձինք որևէ առնչություն չունեն բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, այլ ունենալով ընդամենը որոշակի ֆինանսական և իրավական գիտելիքներ, մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիներն ինքնուրույն կարող են ստանալ՝ առանց որևէ միջնորդի: Նշված ծառայությունների դիմաց քաղաքացիներից պահանջում ու ստանում են միջնորդավճարներ, որոնք շատ հաճախ կազմում են տվյալ վարկերի 25, 30, ընդհուպ 40%-ը՝ արդյունքում քաղաքացիների համար էլ ավելի թանկացնելով առանց այդ էլ թանկ վարկերը: Քաղաքացիներն օգտվում են այս անձանց ծառայություններից՝ կարծելով, թե նրանք որևէ կերպ ազդեցություն ունեն իրենց վարկ տրամադրելու գործընթացի վրա»,- նշեց Թանդիլյանը:
Հավելեց, որներկա դրությամբ հարցը որևէ օրենքով չի կարգավորվում և չկա որևիցե պատժամիջոց:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
301 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
493 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները