211652_close_icon
views-count25452 դիտում article-date 19:53 12-01-2022

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Toyota Camry-ն, Nissan Tiida-ն, Renault-ն, Nissan Skyline-ը, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry, Nissan Tiida, Renault և Nissan Skyline մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Արսեն Մնացականյանն ու Սևակ Մնացականյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր