211652_close_icon
views-count1926 դիտում article-date 20:48 12-01-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 11-ին, ժամը 16.00-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան, 16-րդ թաղամասում բախվել է պատին. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 12.25-ին, Շիրակի փողոցում իրար են բախվել «Դեու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 12.30-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Դ. Վարուժանի փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 19.45-ին, Գյուրջյան փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենա։ Վթարի հետևանքով մեքենաներից մեկի 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Օշական գյուղի Մաշտոցի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վթարի հետևանքով «Մերսեդեսի» 30 և 15-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ։Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և «Ֆորդի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում ձյունագնաց վարող քաղաքացին կորցրել է կառավարումը և բախվել ծառին։Վթարի հետևանքով նա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «Զիլ» բեռնատարի վարորդը Ախուրյան գյուղում կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և ընկել է ջրանցքը։Վթարի հետևանքով նա մարմնական վնասվածքով անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 11.10-ի սահմաններում, «Սմարտ Կաբրիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Կապանի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 124-րդ կմ-ին կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը։ Վթարի հետևանքով նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մ-16 ճանապարհի 24-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և նրա 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր