slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ ԳԱԱ-ն կաջակցի Արցախում գիտության զարգացմանը
211652_close_icon

ՀՀ ԳԱԱ-ն կաջակցի Արցախում գիտության զարգացմանը

views-count1962 դիտում article-date 23:29 11-01-2022
Ս.թ. հունվարի 10-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ:

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենները և առաջատար մասնագետները:

Արցախի ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը մասնակցեցին Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը և Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Արցախի գիտական ու կրթական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց. «Այս համագործակցությունն անհրաժեշտություն է, հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո: Այսօր պետք է աջակցել Արցախում գիտության զարգացմանը՝ ներգրավելով Արցախի գիտական կենտրոնը մեր ծրագրերում: Պատերազմից հետո ես երկու անգամ այցելել եմ Արցախ, հանդիպել տարբեր պաշտոնյաների հետ: Մեր առաջարկած համագործակցության ծրագիրը մեծ խանդավառությամբ ընդունվեց, բոլորն էլ հասկանում են դրա կարևորությունը»:

Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշեց.  «Ես ինձ շատ լավ եմ զգացել, երբ պարոն Սաղյանը եկել է Արցախ և խոսել է Արցախի գիտական կենտրոնի հենքի վրա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փոքրիկ մոդել սարքելու մասին: Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր ազգային ինտելեկտի ներդրման, ինքնակազմակերպման, կենտրոնացման հարցը: Այսօր մենք ունենք Արցախի հայկականության պահպանման խնդիր, և այս խնդիրը շատ սուր է, այն պետք է լուծվի գիտական մակարդակով: Համաշխարհային քաղաքակրթական արժեքներն Արցախում օկուպացված են, և սրա մասին պետք է խոսել թիրախային լսարաններում, ճիշտ աշխատանք տանել, որպեսզի կարողանանք Արցախը հայկական պահել: Արցախը պետք է դառնա գիտակրթական գրավիչ կլաստեր, պետք է գիտությունը մտցնենք նաև հանրակրթության ոլորտ»:

Լուսինե Ղարախանյանը Արցախի ԿԳՄՍ նախարարության «Լույսի առաքյալ» մեդալ շնորհեց Աշոտ Սաղյանին: Շնորհակալություն հայտնելով՝ Աշոտ Սաղյանը նշեց. «Այս մեդալն ինձ համար ամենաբարձր նվերն է»:

Հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենները հանդես եկան համագործակցության հստակ առաջարկություններով: Մասնավորապես, առաջարկվեց իրականացնել հետազոտություններ ջրի որակի, գյուղատնտեսական մթերքների, տարածքների աղտոտվածության վերաբերյալ, ներդնել և ընդլայնել Արցախում կենսատեխնոլոգիաներ՝ կենսապրոդուկտների ստացման նպատակով: Առաջարկվեց կազմակերպել պրակտիկա ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներում Արցախի երիտասարդ գիտնականների համար, Արցախում կազմակերպել դասախոսություններ Հայաստանի առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև Արցախում կազմակերպել արտագնա նստաշրջաններ և գիտաժողովներ:

Նմանատիպ նյութեր