Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում. Ավանեսյան
Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են՝
բարձր ջերմություն (39-40 C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:
Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։ Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։
Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը
նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը.
թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։
Պատվաստվեք այսօր՝ պաշտպանելով ձեզ և շրջապատին»,- նշված է գրառման մեջ: