211652_close_icon

Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների հայտնվելուն մեր տարածաշրջանում. Փաշինյան

views-count2622 դիտում article-date 14:36 10-01-2022
Ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության արտահերթ նիստում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ լարվածությունը չի նվազում կազմակերպության պատասխանատվության գոտում, և անդամ երկրները շարունակում են բախվել նոր սպառնալիքների, գրում է Tert.am-ը։

«Ղազախստանում ստեղծված ներկա իրավիճակը մտահոգություն է առաջացնում՝ կապված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության մասին տեղեկատվության հետ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն», - ասել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ուժեղացումը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր