1038 դիտում
17:20 09-01-2022
Կիպրոսի ԱԳ նախարարը հայտարարել է հրաժարականի մասին
Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հանդես է եկել լրագրողների առջև, որոնց հրավիրել է ԱԳՆ, և հայտարարել, որ հրաժարական է տալիս. նրա հայտարարությունը տարածել է մամուլի և տեղեկատվության կառավարական բյուրոն, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
«Ես ձեզ հրավիրել եմ ԱԳՆ, որպեսզի հայտարարեմ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու իմ որոշման մասին։ Ես հրաժարականի դիմումը հանձնել եմ Կիպրոսի նախագահին մի քանի օր առաջ, նա այն ընդունել է ուրբաթ առավոտյան, այն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրվանից՝ 2022 թվականի հունվարի 11-ից»,- հայտնել է Քրիստոդուլիդիսը։
Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Նիկոս Անաստասիադիսին իրեն վստահելու համար և ասել, որ հրաժարականը կապված է 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
«Բայց այսօր դեռ ժամանակը չէ որևէ որոշման համար։ Ես կհայտարարեմ 2023 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, երբ վերջնական որոշումներ կկայացնեմ»,- ասել է նա։
Նշվում է, որ Կիպրոսի նախագահին 5 տարով ընտրում են ուղղակի գաղտնի քվեարկությամբ:

Նմանատիպ նյութեր
1186 դիտում
22:08 18-11-2024
Մոլդովայի ներքին գործերի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին
Այս բաժնից
10492 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am