211652_close_icon

Ձեզ բացակա չենք դնի. Տավուշի մարզի Բերդավան բնակավայրում բացվեց բերդավանցի հերոսների հիշատակին կառուցված հուշահամալիրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count16367 դիտում article-date 16:24 09-01-2022
Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան բնակավայրի բազում հայորդիներ են մասնակցել ազգային ազատագրական գոյամարտին, որոնցից 14 խիզախ բերդավանցիներ նահատակվել են հերոսի մահով: 44 օրյա պատերազմում բերդավանցիներ՝ մայոր Սարգիս Նավասարդյանը, ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանը, լեյտենանտ Արտակ Ղազարյանը, ժամկետային զինծառայողներ Արման Աթաբեկյանը, Գրիշա Ազատյանը, Մհեր Զուրաբյանը զոհվեցին քաջի մահով հայրենիքի սահմանները պաշտպանելիս:

«Բերդավան» հիմնադրամի օժանդակությամբ այսօր հունվարի 9-ին, Բերդավանի Փառքի բլուրում բացվեց Հայաստանի և Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին կառուցված հուշահամալիրը:

Հուշահամալիրի բացումը կատարեցին զոհված հերոսներ Սարգիսի և Գարիկի որդիները, իսկ Տավուշի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ՝ կատարվեց խաչքարերի օծման կարգ:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+

Նմանատիպ նյութեր