35511 դիտում
18:42 03-07-2022
Ձեզ բացակա չենք դնի. Ախուրյանում բացվեց «Զինվորի պուրակ» հուշահամալիրը՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ախուրյանցի հերոսների. հյուրերի թվում էին նաև լեգենդար Խորեն Հովհաննիսյանը, Արթուր Ալեքսանյանն ու Վիկ Դարչինյանը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 3-ին, Ախուրյանում բացվեց «Զինվորի պուրակ» հուշահամալիրը, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած ախուրյանցի հերոսների հիշատակին:
Հուշահամալիրը, որտեղ տեղադրվել է խաչքար և հուշաքար, կառուցվել է նախկին ախուրյանցի, ներկայումս ամերիկաբնակ Դավիթ Սաֆարյանի նախաձեռնությամբ, ով իր առջև ուխտ էր դրել՝ Ախուրյանում նման հուշահամալիր կառուցել և հավերժացնել հերոս զինվորների հիշատակը:
Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ Շիրակի թեմի հոգևորականների օրհնությամբ և զինվորական պահակախմբի ներկայությամբ:
Բավական մարդաշատ այս միջոցառմանը ներկա էին հարյուրավոր հյուրեր Հանրապետության տարբեր մարզերից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, որոնց թվում շատ էին Դավիթ Սաֆարյանի ընկերները:
Հյուրերի թվում էին նաև լեգենդար ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը, հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը, օպերային երգիչ Վանո Թադեոն, ՀՀ ՊՆ բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ, մտավորականներ, արվեստագետներ, երգիչներ:
Ախուրյանցի 7 տղաներ իրենց կյանքն են նվիրաբերել Արցախյան 44-օրյա պատերազմում և Ախուրյանի համայնքապետն իր խոսքում նշեց, որ հուշահամալիրը դարձավ սրբատեղի և երեխաների դաստիարակության ոգեշնչման աղբյուր:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15553 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35804 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց