Ղազախստանի մի շարք ռազմավարական օբյեկտներ ՀԱՊԿ զորախմբի պաշտպանության տակ են հանձնվել
Ղազախստանում մի քանի ռազմավարական օբյեկտներ ՀԱՊԿ զորախմբի պաշտպանության տակ են հանձնվել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի հանրապետության նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի նախագահությամբ տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ, որի ընթացքում զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազը, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը, ներքին գործերի նախարարի պաշտոնակատարը։
«Պետության ղեկավարին զեկուցվել է, որ իրավապահ մարմինները եւ զինված ուժերը միջոցներ են ձեռնարկում երկրում կարգուկանոնը եւ օրինականությունը վերականգնելու, մարզերում արտակարգ դրության պահպանումն ապահովելու համար։ Ստեղծվել են անցակետեր, մի շարք ռազմավարական օբյեկտներ փոխանցվել են ՀԱՊԿ անդամ երկրների միասնական խաղաղապահ զորախմբի պաշտպանությանը։ Ուժային կառույցները շարունակում են բնակավայրերի «մաքրումը»։ Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ ահաբեկիչներին հայտնաբերելու եւ կալանավորելու, ապացույցների բազա հավաքելու ու փաստաթղթավորելու եւ համապատասխան փորձաքննություններ իրականացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Հաղորդվում է նաեւ, որ ներկայումս հարուցվել է 125 քրեական գործ, ոստիկանություն է բերվել 5800 մարդ, որոնց թվում զգալի թվով օտարերկրացիներ կան։