211652_close_icon
views-count2288 դիտում article-date 16:49 07-01-2022

Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի առաքելության մանրամասների մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Գլխավոր քարտուղարը նրան տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի որոշման մանրամասների մասին՝ ուղղված Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը:

Ստանիսլավ Զասը նաեւ հայտնել է կազմակերպչական հարցերի լուծման ընթացքի մասին:

Ներկայումս շարունակվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տրանսպորտային ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմերի տեղափոխումը:

ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պահպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավակարգի ուժերին աջակցության ցուցաբերումը:

Նմանատիպ նյութեր