26825 դիտում
11:41 08-05-2022
Սրբապղծություն Երևանում. ստահակը կամ ստահակները Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 18-ամյա զինվորի խաչքարի մոտից գողացել են եղևնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Երևանում: Գիշերը անհայտ անձը կամ անձինք Դավթաշեն 1-ին թաղամասի 26 շենքի բակից գողացել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվոր Սպարտակ Մարգարյանի հիշատակին բակում տեղադրված խաչքարի մոտ տնկված «տուա» տեսակի եղևնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները ոտնքձություն են կատարել հերոսի հիշատակին, ինչը զայրացրել է հարազատներին ու բակի բնակիչներին:
Այս պահին վերջիններս արդեն նորն են տնկում, սակայն ուզում են հավատալ, որ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, կգտնեն սրբապղծին կամ սրբապիղծներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում նմանատիպ հանցագործություն տեղի չունենա:
Շարքային Սպարտակ Արսենի Մարգարյանը, մերօրյա հերոս, ով ապրեց ընդամենը 18 տարի: Որպես երիտասարդ, ընկեր, քաջ զինվոր Սպարտակ Մարգարյանը պարտաճանաչ էր, նվիրված ու հայրենասեր: Նա եղել է խորհրդատու ու սիրելի անձնավորություն բոլորի համար: Մարդ, ով կարողացավ որպես «Հայ զինվոր» մնալ իր բարձունքում, մնալով միշտ մաքուր, անկեղծ ու վեհ:
Սպարտակի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտներում, իսկ մեր երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա նրանց, որոնց հետմահու կյանքը չունի մայրամուտ:
Շարքային Սպարտակ Արսենի Մարգարյանը ծնվել է 2002թ.-ի մարտի 19-ին՝ Երևան քաղաքում: Ստացել է 12-ամյա կրթություն, այնուհետև զինվորական ծառայության է զորակոչվել 2020թ.-ի ամռանը: Սպարտակը ակտիվ մասնակցություն է ունեցել սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացված լայնածավալ ագրեսիվ պատերազմին: Մասնակցել է Աղդամի մարտական դիրքերի պաշտպանությանը, այնուհետև իր ստորաբաժանման կազմով տեղափոխվել Հադրութի շրջան և Արալեռ Դուդուլ կոչվող տեղանքում անցել պաշտպանության, որտեղ հակառակորդը կազմակերպում էր լայնամասշտաբ գրոհ, օգտագործելով հրթիռահրետանային հուժկու հարվածներ, որտեղ 2020 թ.-ի հոկտեբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած չարաբաստիկ արկը մահացու վիրավորեց Սպարտակին ու իր զինակից ընկերներին:
Այսօր այս իրավիճակից դուրս գալու համար մեզ պետք է ավելի արիանալ, այսինքն հաղթահարել սեփական վիշտը:Մեր գետնատարած խոնարհումը բերելով Ձեզ, դառը, բայց հպարտ ճակատագիր ճաշակած մայրեր, սգակիր հարազատներ, հավաստիացնում ենք Ձեզ, որ ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է:
Արցախի Հանրապետության նախագահի ՆՀ -1384- Ա առ 12.03.2021 հրամանով Սպարտակ Արսենի Մարգարյանը հայրենիքին մատուցած ծառայության և անձնական խիզախության համար պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով:
Հավերժ փա՛ռք մեր զինակից ընկերոջը:
ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյան
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)