211652_close_icon
views-count2221 դիտում article-date 14:50 03-01-2022

ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ․ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: 

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Ընդգծվել է տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:  

Իրանի նախագահը վարչապետին և հայ ժողովրդին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իրանի քրիստոնյաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, Իրանի Իսլամական Հանրապետությանը շնորհակալություն հայտնել Իրանի հայության ինքնության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև:

Նմանատիպ նյութեր