211652_close_icon
views-count28285 դիտում article-date 16:30 01-01-2022

Այսօրվանից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը. ինչ այլընտրանքներ կան․ NEWS.am

Այսօրվանից տնտեսվարողները եւ գնորդները կհրաժարվեն պոլիէթիլենային տոպրակներից եւ պարկերից։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքը, որով արգելվում է մինչեւ 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը խանութներում, սուպերմարկետներում եւ առեւտրի այլ կենտրոններում։

Շրջակա միջավայրի  նախարարության նախաձեռնած այս փոփոխության նպատակը պլաստիկի օգտագործումից բնությանը հասցվող վնասը նվազեցնելն է։

2019 թվականի սկզբից Եվրոպական միության երկրներում արգելվել է անվճար պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը խանութներին։

Պոլիէթիլային մնացորդներով աղտոտված են Հայաստանի բազմաթիվ ջրավազաններ, որոնց հարեւանությամբ գործում են հանգստավայրեր եւ զբոսաշրջային կետեր։ Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը եւ տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները:

Շրջակա միջավայրի նախարարությունը բնությունը պլաստիկից պաշտպանելու համար իր առջեւ խնդիր է դրել նվազեցնել մեկանգամյա օգտագործման արտադրանքի ծավալները, առաջին քայլը պոլիէթիլենային տոպրակներն են:

«Կա բացառություն երկրորդային հիմքից արտադրված պոլիէթիլենային տոպրակներն են։ Խոսքն այս վերամշակված հումքից պատրաստվածի մասին է, եւ բացառություն են այս պարկերը, որոնք մեկանգամյա օգտագործման պարկերն են․ դրանք կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերն են, այսինքն՝ ապրանքի սանիտահիգենիկական վիճակի պահպանման համար են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։

Իսկ ինչ են առաջարկելու վաճառակետերը ցելոֆանե տոպրակների փոխարեն։ Դրանց կփոխարինեն կտորե եւ թղթե տոպրակները։ Ավետիսյանը վստահեցնում է՝ գնորդի համար սա առավել մատչելի տարբերակ է։ Այս պարագայում սպառողը կունենա բազմակի օգտագործման թղթե կամ կտորե տոպրակ, որով կգնա առեւտրի ու ստիպված չի լինի ամեն անգամ գնումներ կատարելիս տոպրակ գնել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր