920 դիտում
12:27 17-04-2020
Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը:
«[url=https://armenpress.am/arm/news/1012512.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ`Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 105 «կողմ» , 1 «ձեռնպահ» ձայներ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել էր, որ այն պլաստիկե տոպրակների մասին է: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության կողմից ներկայացվել էր լրացուցիչ առաջարկ, որպեսզի այս կարգավորումը կիրառվի նաև շրջիկ առևտրի կետերի նկատմամբ:
Այսպիսով, նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:
Նմանատիպ նյութեր
8554 դիտում
19:19 13-08-2018
Հայաստանում մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը
28516 դիտում
16:30 01-01-2022
Այսօրվանից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը. ինչ այլընտրանքներ կան․ NEWS.am
Այս բաժնից
973 դիտում
14:26 15-11-2024
Վաղը երեկոյան անձրև է սպասվում