211652_close_icon
views-count2752 դիտում article-date 18:34 31-12-2021

Կայծակնային շախմատի ԱԱ․ Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքը Հայկ Մարտիրոսյանինն էր

Tert.am-ը գրում է. Լեհաստանում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. չեմպիոն է հռչակվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: 

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հայկ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանել է 8-18-րդ տեղերը։

Ի դեպ, Հայկը 14-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, այնուհետև հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին:

Արոնյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Նմանատիպ նյութեր