46373 դիտում
12:28 31-12-2021
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Երևան-Թալին ավտոճանապարհին Samand-ում հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Երևան- Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մարել են Samand մակնիշի ավտմեքենայում առաջացած հրդեհը:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդ Աշոտ Սահակյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի գլխավորությամբ, սակայն ՃՈ ծառայությունից վարորդը հրաժարվել է, ասելով, որ ինքը վնասվածքներ չի ստացել, ավտոմեքենայում էլ կրակը հանկարծակի է բռնկվել:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ Մկրտչյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+