211652_close_icon
views-count39751 դիտում article-date 21:04 29-12-2021

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը, 5 վիրավորներից 2-ին տեղափոխում են Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են ՎԱԶ 21099 և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված Камаз մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ քանի որ պարզվել է, որ Камаз-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Տավուշի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսին «Իջևան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և այս պահին ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր